Իսրայելը 60 ինքնաթիռով հարվածներ է հասցրել Իրանի տասնյակ ռազմական օբյեկտների

Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 60 ինքնաթիռ հունիսի 20-ի գիշերը գրոհել են Իրանում տասնյակ ռազմական օբյեկտներ, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ կիրառվել է բարձր ճշգրտության զենք։ Արձակվել է 120 զինամթերք։

Նշվում է, որ ռազմաօդային ուժերը գիշերը հարվածներ են հասցրել Թեհրանի միջուկային հետազոտական կենտրոնին և տասնյակ ռազմական օբյեկտների:

Հարվածները հիմնականում հասցվել են Թեհրանի ռազմական ենթակառուցվածքին, որտեղ թիրախավորվել են բալիստիկ հրթիռների մշակման ու արտադրության մի քանի արդյունաբերական կենտրոններ։

«Այդ օբյեկտները կառուցվել են տարիների ընթացքում, դրանք կազմել են իրանական ռազմական արդյունաբերության առանցքը», — ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակի հայտարարության մեջ։

Նշվում է, որ ոչնչացված օբյեկտների թվում է եղել SPAND նախագծի շտաբը, որը զբաղվում է միջուկային զենքի ոլորտում հետազոտություններով ու մշակմամբ։

You may also like...