Իրանը հարվածել է իսրայելական ռազմական կիբերանվտանգության ընկերությանը և Microsoft-ի գրասենյակին. կան տուժածներ

Իրանը 15 նոր հրթիռային հարված է հասցրել Իսրայելի հյուսիսին։

Առնվազն 30 մարդ վիրավորվել է Բիրշեբա քաղաքի վրա Իրանի հարձակման հետևանքով։

Այս մասին հայտնել է իսրայելական Channel 12 հեռուստաալիքը՝ հավելելով, որ հարձակման հետևանքով վնասվել են շենքեր և մեքենաներ։

Հարձակման սկզբնական թիրախն ըստ ամենայնի  CyberSpark-ի տարածքն է եղել և իսրայելական բանակին կիբերանվտանգության ծառայություններ մատուցող ՏՏ ընկերության շենքը, որտեղ տեղակայված են նաև Microsoft-ի գրասենյակները:

Իրանը նաև հրթիռային հարձակում է գործել իսրայելական հիվանդանոցի վրա, վիրավորվել է առնվազն 10 մարդ:

You may also like...