Արտակ Զեյնալյանի մանդատը տրամադրվել է «Հանրապետություն» կուսակցության ցուցակից Լինա Ղշյանին

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 16-ին ստացել է Երևանի քաղաքապետի արձանագրությունն առ այն, որ ավագանու «Հանրապետություն» կուսակցության ընտրական  ցուցակից ընտրված Արտակ Զեյնալյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։

Հանձնաժողովը հունիսի 20-ի արտահերթ նիստում լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրամադրել է «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լինա Հովհաննեսի Ղշյանին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովը հաստատել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում:

Զեյնալյանը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրվելուց առաջ կարգի համաձայն՝ կուսակցությունից դուրս գալու դիմում էր ներկայացրել, նաև վայր էր դրել ավագանու անդամի մանդատը:

You may also like...