Ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ. ԼՂ ՊՆ
ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 7- ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ: Հայկական կողմից կորուստեր չկան: Խախտման վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
