Ինչով են պայմանավորված մեծաթիվ ընդդիմադիր ակտիվիստների ձերբակալությունները. մանրամասներ
Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ ՆԳՆ-ն հայտնել է, որ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։
«ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում ձեռնարկվում են կանխարգելիչ-բացատրական աշխատանքներ։
Կոչ ենք անում պահպանել հասարակական կարգը։
Ցանկացած հակաօրինական դրսևորում արժանանալու է կոշտ հակազդման»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ձերբակալվել են «Սրբազան պայքար» կոչվող նախաձեռնության մի շարք անդամներ, ՀՅԴ-ի մարզային կառույցներում խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվում:
