էկոնոմիկայի նախարարությունում ՍԱՏՄ կառավարման խորհրդի արտահերթ նիստ է տեղի ունեցել

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունիսի 20-ին կայացել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Գևորգ Պապոյանը։

Ինչպես հայտնել են նախարարությունից, օրակարգում ներառված է եղել 7 հարց, որոնց թվում՝ Հայաստանի Հանրապետությունում մարդու և կենդանիների բրուցելոզ (զոոնոզ) հիվանդության միջոցառումների ժամկետում և պատշաճ իրականացումը։

509423696_1152108990291816_6522770509001373623_n.jpg (141 KB)

Քննարկվել են բրուցելոզի դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումների ընթացքը, դրանց արդյունավետությունը, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրները։

Հատուկ շեշտադրվել է հիվանդության դեմ պայքարի հանրային նշանակությունը։

Անդրադառնալով արձանագրված մարտահրավերներին՝ որոշվել է շահագրգիռ մարմինների ներուժը համատեղ ուղղել բրուցելոզի դեմ իրականացվող պայքարի և վերահսկողության միջոցառումների արդյունավետության բարձրացմանը։

Նիստի ավարտին ուրվագծվել են նաև առաջիկա անելիքները։

You may also like...