Եթե արտահերթ նիստին չմասնակցեք կամ դեմ քվեարկեք՝ կնշանակի խոչընդոտելու եք քննությանը․ Հարությանը՝ Ղուկասյանին
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արտահերթ նիստ կհրավիրի։
«Դեռ անցյալ տարի մեր խմբակցության նախաձեռնությամբ դատարան էր ուղարկվել 24 հայց, որոնք վերաբերում են Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասանյանի և այդ ժամանակահատվածի ավագանու կայացրած ապօրինի որոշումներին:
Դատական պրոցեսների բնականոն ընթացքի համար անհրաժեշտ է ավագանու ևս մեկ որոշում` լիազորել փաստաբանին ավագանու շահերը ներկայացնել դատարանում:
Մեր խմբակցությունն առաջիկայում այս հարցով արտահերթ նիստ կհրավիրի»,- գրել է Հարությունյանը սոցցանցի իր էջում:
Ըստ Հարությունյանի, այդ գործերով անցնում է նաև Վարդան Ղուկասյանը, և եթե ավագանու ՀԿԿ խմբակցությունը չմասնակցի արտահերթ նիստին կամ դեմ քվեարկի, դա ուղղակիորեն կնշանակի, որ Ղուկասյանը խոչընդոտելու է գործի քննության ընթացքին։
«Իսկ այդ դեպքում կլինեն իրավական ու նաև քաղաքական կոշտ գնահատականներ»,- հայտարարել է Հարությունյանը։
