Հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ստամբուլում մեկնարկել էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։
Վարչապետը սոցցանցի իր էջում հանդիպումից կարճ տեսանյութ է հրապարակել։
Մինչ Էրդողանի հետ հանդիպումը, վարչապետն այցելել է Ստամբուլի Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի և Կապույտ մզկիթ։
