Տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են. Փաշինյան (տեսանյութ)

Հետաքրքիր գործոն կա, որը նույնպես ֆոն է ապահովում Հայաստան-Թուրքիա երկխոսության համար: Տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության դիրքորոշումները բավականին մոտ են:

Այս մասին Ստամբուլում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հաճախ չէ, որ այդպես պատահել է, բայց հիմա, կարծում եմ նկատելի է, որ մենք մի շարք հարցերում ունենք բավականին նման ընկալումներ: Խոսքը միջազգային օրակարգի հարցերի մասին է և սա էլ մի գործոն է, որը որոշակի ազդեցություն ունենում է հարաբերությունների մթնոլորտի և տրամադրության վրա, բայց մեծ հաշվով կապ չեմ տեսնում, բայց մյուս կողմից կուզեի ընդգծել հետևյալը. տարածաշրջանում Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձություններ իհարկե շատ անհանգստացնող են, և համոզված եմ Թուրքիայի նախագահի աշխատանքային օրակարգում շատ էական տեղ են զբաղեցնում և ակնհայտորեն իմ և գործընկերների աշխատանքային օրակարգում բավական մեծ ստեղ են զբաղեցնում:

Այս իրավիճակում այցի կայացումը ընդգծում է կարևորությունը, որովհետև կարող էր նաև այնպես լինել, որ ասեինք՝ տարածաշրջանում պրոցեսները հիմա շատ դինամիկ են,  մի քիչ ավելի հանդարտ միջավայրում հանդիպենք, բայց ընդհակառակը այցը հենց այդ պայմաններում տեղի է ունենում ինչը նշանակում է, որ թե Թուրքիան, թե Հայաստանը կարևորում են տարածաշրջանային հարցերը»,- ասել է վարչապետը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

You may also like...