Նշում ենք Բուժաշխատողի օրը. Ավանեսյանը գործընկերների և բուժաշխատողների հետ գնացքով մեկնել է Գյումրի
Հունիսի 21-ը բուժաշխատողի օրն է: Օրվա առիթով տոնական միջոցառումներ են անցկացվում Գյումրիում, որին մասնակցելու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գործընկերների և բուժաշխատողների հետ գնացքով մեկնել է Գյումրի:
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է նախարարը, տեսանյութ հրապարակել և բոլորին հրավիրել միանալու տոնակատարությանը:
