Հիմնավորեք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կաթողիկոսը կարող է զավակ ունենալ․ վարչապետ

Արձագանքելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնների մասին իմ շեշտադրումներին՝ որոշ հոգևորականներ արձագանքել են, թե իբր դրանք այսօր այդքան էլ չեն կանոնակարգում Եկեղեցու հարաբերությունները, հղում անելով Հայոց Եկեղեցու Սինոդի ինչ-որ որոշումներին, 1924թ. Գերագույն հոգևոր խորհրդի, ապա՝ Ազգային-եկեղեցական, եպիսկոպոսական ժողովների ին-որ որոշումների՝ «վավերացված Ամենայն Հայոց Կաթողիկոսների ստորագրությամբ և կնիքով, ինչպես նաև՝ այդ և հետագա դարերում գահակալած որոշ Կաթողիկոսների սահմանած կանոններով ու տնօրինություններով:

Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շատ լավ, ինքներդ հրապարակեք իմ առաջ քաշած խնդիրներին վերաբերելի կանոնները։ Այդ կանոններով հիմնավորեք, որ Հայաստայայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կաթողիկոսը կարող է զավակ ունենալ, որը կարող է դե յուրե ժառանգության իրավունք ստանալ Եկեղեցու ողջ գույքի և ունեցվածքի նկատմամբ։

Ձեր հիշատակած կանոններով հիմնավորեք, որ արքեսպիկոպոսը կարող է լինել պոռնկաբարո։ Ձեր հիշատակած կանոններով հիմնավորեք, որ եկեղեցիներում վաճառված մոմի ողջ շահույթը կարող են հոսել Կտրիճ Ներսիսյանի եղբոր որդու, քրոջ որդու գրպանները։ Կիրակնօրյա քարոզներում բացահայտեք և լուսաբանեք այս հարցերը։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդները սպասում են ձեր պարզաբանումներին»,- գրել է վարչապետը։

You may also like...