Իրանը հայտարարել է, որ սպասում էին Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա հարձակմանը

Իրանը սպասում էր Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա հարձակումների, այդ իսկ պատճառով իրականացրել է տարհանում, օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել:

Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին:

«Իրանի տեսանկյունից ոչ մի զարմանալի բան տեղի չի ունեցել։ Իրանը մի քանի օր է, ինչ սպասում է Ֆորդոյի վրա հարվածների։
Այս միջուկային օբյեկտը տարհանվել է, և այսօրվա հարձակման ժամանակ միջուկային օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել»,- գրել է Մոհամմադին իր էջում։

You may also like...