Տասնյակ բուժաշխատողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով և առողջապահության նախարարի շնորհակալագրով

Տոնական օրն ամփոփվեց պարգևատրման հանդիսավոր արարողությամբ։

Առողջապահական համակարգում անմնացորդ նվիրումի և բարեխիղճ աշխատանքի համար, Բուժաշխատողի օրվա կապակցությամբ տասնյակ բուժաշխատողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով և առողջապահության նախարարի շնորհակալագրով։

840.jpg (172 KB)

«Մեր ժողովրդի առողջությունը մեր երկրի զարգացման, անվտանգ և բարեկիցիկ կյանք կառուցելու գրավականն է և մենք բոլորս ջանք ու եռանդ չպետք է խնայենք այդ գործում հաջողելու համար:

Մենք շնորհակալ ենք և գնահատում ենք Ձեր ջանքերը, անքուն գիշերները, հոգեկան ապրումները ամեն պացիենտի համար, Ձեր զոհողությունները` դառնալու լավ մասնագետ:

Մեր երազանքն է, որ դուք ունենաք աշխատանքի համար լավագույն պայմանները, լավ վարձատրություն, մասնագիտական կրթությունը շարունակելու անսպառ հնարավորություններ և երջանիկ լինեք ձեր աշխատանքով», — դիմելով բուժաշխատողներին՝ նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը։

841.jpg (253 KB)838.jpg (240 KB)839.jpg (165 KB)842.jpg (156 KB)

You may also like...