Ահաբեկչություն Դամասկոսի կաթոլիկ եկեղեցում աղոթքի ժամին. կա 25 զոհ
Դամասկոսի կաթոլիկ եկեղեցում աղոթքի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ:
Սիրիական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ականապատված մեքենա է պայթել, որը կայանված է եղել տաճարի մուտքի մոտ։
Դամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 25 մարդ։ Պայթուցիկ սարքը եկեղեցի է բերել մահապարտ ահաբեկիչը:
