Բաքվի դատարանում այսօր հարցաքննել են Արայիկ Հարությունյանին

Բաքվի զինվորական դատարանում շարունակվում է Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը։

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստի ընթացքում ցուցմունքներով է հանդես եկել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա պատասխանել է դատախազների՝ Լեռնային Ղարաբաղի բանկային համակարգին վերաբերող հարցերին։

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Հարությունյանը մասնավորաբար նշել է, որ «Արցախբանկը» գրանցված է եղել Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից և «հայաստանյան այլ բանկերի համեմատ որևէ արտոնություն կամ առավելություն չի ունեցել»։

Հիշեցնենք, ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։

You may also like...