Կատարը ժամանակավորապես փակել է երկրի օդային տարածքը
Կատարը ժամանակավորապես փակում է երկրի օդային տարածքը՝ քաղաքացիների, բնակիչների և ժամանողների անվտանգությունն ապահովելու համար:
Այս մասին ասված է Կատարի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Սա տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների հետ կապված ձեռնարկված նախազգուշական միջոցառումների շարքի մի մասն է»,- ասված է հայտարարության մեջ:
