Իրանն անպատասխան չի թողնի իր տարածքային ամբողջականության և ազգային անվտանգության դեմ որևէ ոտնձգություն. ԻՀՊԿ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ամերիկյան բազաներին հարվածից հետո հայտարարություն է տարածել, որում ասված է, որ այն եղել է պատասխան «Իրանի Իսլամական Հանրապետության խաղաղ միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ-ի ռազմական ագրեսիային և միջազգային իրավունքի կոպիտ խախտմանը»։
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․ «Զինված ուժերում ազգի որդիների վճռական գործողությունների ուղերձը հստակ ու միանշանակ է Սպիտակ տան և նրա դաշնակիցների համար․
Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի դեպքում անպատասխան չի թողնի իր տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ազգային անվտանգության դեմ որևէ ոտնձգություն»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանը գործողություն է սկսել Կատարում գտնվող ամերիկյան ռազմաբազաների դեմ:
