Խաղաղության ժամը եկել է․ Թրամփը հայտնել է, թե Իսրայելն ու Իրանը դիմել են իրեն հրադադարի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցկայքի էջում հետևյալ գրառումն է արել․ «Շնորհավորում եմ աշխարհ, խաղաղության ժամը եկել է»:

Իր միտքը, սակայն, Թրամփը չի հստակեցրել։

Որոշ լրատվականների և փորձագետների լարծիքով՝ Թրամփն ակնարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտության դադարեցման պայմանավորվածության մասին:

Այս գրառումից կարճ ժամանակ անց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն ու Իրանը «գրեթե միաժամանակ» դիմել են իրեն՝ խաղաղության ցանկությամբ։

«Իսրայելն ու Իրանը գրեթե միաժամանակ եկան ինձ մոտ և ասացին՝ «Խաղաղություն»: Ես գիտեի, որ ժամանակն է»,- գրել է նա իր Truth Social սոցիալական ցանցում և հավելել, որ երկու երկրներն էլ ունեն «սիրո, խաղաղության և բարգավաճման» ապագա։

«Նրանք այնքան շատ բան կարող են ձեռք բերել, միևնույն ամանակ՝ այնքան շատ կորցնել, եթե շեղվեն արդար և ճշմարիտ ճանապարհից», — հավելել է ԱՄՆ նախագահը:

You may also like...