Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ԱՄՆ խոշոր ռազմական բազան բարձր պատրաստվածության վիճակի է բերվել

Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Քասրակ քաղաքի ԱՄՆ խոշոր ռազմական բազան բարձր պատրաստվածության վիճակի է բերվել՝ Իրանի կողմից հարձակման հնարավոր սպառնալիքի պատճառով:

Այս մասին հաղորդել է «Սիրիա» հեռուստաալիքը։

Աղբյուրի տեղեկություններով՝ բազայում տագնապ է հայտարարվել, ամերիկյան զինվորականները պատրաստել են ՀՕՊ համակարգերը՝ հնարավոր հարձակումը հետ մղելու համար։

Սիրիայի անվտանգության ծառայության աղբյուրը «Սիրիա» հեռուստաընկերությանը հայտնել է, որ հյուսիսարևելյան Հասակե նահանգում մնացած ամերիկյան ուժերի մեծ մասը կենտրոնացած է Քասրակում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանը գործողություն է սկսել Կատարում գտնվող ամերիկյան ռազմաբազաների դեմ:

You may also like...