Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ու նրա եղբոր նկատմամբ դատարանը տնային կալանք է կիրառել
Դատարանի որոշմամբ՝ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ու նրա եղբոր՝ Սեյրան Դարբինյանի նկատմամբ տնային կալանք է կիրառվել:
Այս մասին տեղեկությունը հայտնել են դատախազությունից։
Դարբինյանին պատկանող ընկերության երկու աշխատակիցներին կալանավորելու քննիչի միջնորդությունը դատարանը մերժել է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախօրեին ձերբակալվել էր Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը:
