Գրոսսին Իրանի արտգործնախարարին հանդիպում է առաջարկել
Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին առաջարկել է հանդիպում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։
Այս մասին ասվում է Գրոսիի «X»-ի միկրոբլոգում տեղադրված հրապարակման մեջ։
«Ես ողջունում եմ Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությունները։
Միջազգային ատոմային էներգիայի գործակալության հետ համագործակցության շարունակականությունը հաջող համաձայնագրի գրավականն է։
Ես հաղորդագրություն եմ ուղարկել Աբբաս Արաղչիին՝ առաջարկելով հանդիպում և նշելով, որ մեր համագործակցության շարունակականությունը կհանգեցնի դիվանագիտական լուծման»,- ասել է Ռաֆայել Գրոսին։
