Գևորգ Պապոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը
Հունիսի 24-ին տեղի է ունեցել ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Ինչպես հայտնել են նախարարությունից, նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նիստի ընթացքում քննարկվել են՝
— նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը,
— բենզինի օկտանային թվի փորձաքննության իրականացումը,
— էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ստուգաչափման և էլեկտրական մարտկոցների ուտիլիզացման,
— ինչպես նաև թեթև արդյունաբերության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։
Օրակարգային հարցերի վերաբերյալ զեկուցումներով հանդես են եկել Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։
Նիստի ավարտին որոշվել է նաև յուղերի և էլեկտրոնային ծխախոտների (VAPE-երի) հետ կապված հարցերը ներառել Կառավարման խորհրդի հաջորդ նիստի օրակարգում։
