Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը պատասխանել է  Նիկոլ Փաշինյանին

Սափրված ծաղրածուն ոչ մի կերպ չի ազատվում իր մտասևեռումներից ու կպչուն մտքերից: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել  է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:

«Հիվանդ երևակայությունը անընդհատ սավառնում է նույն առանցքի շուրջ: Իրեն թվում է հիմարությունները բազմիցս կրկնվելով կդառնան իմաստություն, իսկ բամբասանքները՝ ճշմարտություն:

Ոչ ոք ի զորու չէ խանգարել քեզ, պարոն, իրացնելու խայտառակ լինելու քո «սահմանադրական իրավունքը»:

Շարունակիր «դիմակայել» համազգային մարտահրավերներին՝ կրքոտ ու խանդավառ հայհոյախոսությամբ. դա քո սնունդն է»,-գրել է նա:

You may also like...