Եթե Իսրայելը չխախտի հրադադարի ռեժիմը, Իրանը նույնպես կպահպանի այն. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց, որ չնայած ներքին խնդիրներին և դժգոհություններին՝ ունակ է համախմբվելու և միասնական ճակատով դիմակայելու թշնամու ներխուժմանը:

Փեզեշքիանի խոսքով՝ Իրանի դեմ հարձակումը չափազանց դժվար և ծախսատար է եղել Թեհրանի հակառակորդների համար:

Իրանի նախագահի խոսքով՝ եթե Իսրայելը չխախտի հրադադարի ռեժիմը, Իրանը նույնպես կպահպանի այն։

«Մենք պատրաստ ենք բանակցությունների սեղանի շուրջ քննարկել, պաշտպանել և հասնել Իրանի ժողովրդի օրինական իրավունքներին»,- ընդգծել է Փեզեշքիանը։

You may also like...