Առաջին անգամ հայկական ավիաընկերությունը սեփականության իրավունքով ձեռք է բերել Airbus A321 օդանավ. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 24-ին մասնակցել է «FlyOne Armenia» ավիաընկերության նոր Airbus A321 օդանավի ժամանման հանդիսավոր արարողությանը։

511153961_1155213059981409_3420387842448738154_n.jpg (30 KB)

Ինչպես հայտնել են նախարարությունից, սա կարևորագույն իրադարձություն է Հայաստանի ավիացիոն ոլորտում, քանի որ առաջին անգամ հայկական ավիաընկերությունը սեփականության իրավունքով ձեռք է բերել Airbus A321 օդանավ՝ ամրապնդելով առաջատարի իր դիրքը Հայաստանի ավիացիոն շուկայում։

Այն կարևոր քայլ է նաև Հայաստանում քաղաքացիական ավիացիայի զարգացման համար, քանի որ կնպաստի շուկայում գների կայունացմանը, երկրի տրանսպորտային հաղորդակցության ամրապնդմանը, հնարավորություն կընձեռնի ապահովել ավելի բարձր մակարդակի ծառայություններ՝ նպաստելով զբոսաշրջային հոսքերի ավելացմանը:

511160679_1155208076648574_2834552648844038912_n (1).jpg (77 KB)511159461_1155213136648068_4738573422405339691_n.jpg (76 KB)

«Այս նախաձեռնությունը շատ կարևոր նշանակություն ունի Երևանն օդային տրանսպորտային հաբի վերածելու, ինչպես նաև Հայաստանից այլ երկրներ և հակառակ ուղղությամբ զբոսաշրջիկների հոսքը ապահովելու տեսանկյունից։

Այս օդանավը հնարավորություն ունի ավելի երկար թռիչքներ իրականացնելու, ինչը թույլ կտա հասնել ոչ միայն եվրոպական հեռավոր քաղաքներ, այլ նաև, օրինակ՝ Չինաստան և Հնդկաստան։

Այսինքն՝ սա նոր ուղղություններ և հնարավորություններ բացահայտելու իրական հնարավորություն է»,- նշել է Գևորգ Պապոյանը։

511278537_1155213013314747_1362506324288274074_n.jpg (115 KB)511091856_1155208273315221_4538408849233541672_n.jpg (123 KB)

Միջոցառման ընթացքում նախարար Պապոյանը՝ «SIL Capital» ընկերության հիմնադիր և խորհրդի նախագահ Էդուարդ Սուքիասյանի և «FlyOne Armenia»-ի գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանի ուղեկցությամբ, շրջել է օդանավում, ծանոթացել դրա ժամանակակից տեխնիկական հնարավորություններին, ինչպես նաև ընկերության ձեռքբերումներին ու զարգացման առաջիկա պլաններին։

510968563_1155208216648560_3765835645487266014_n.jpg (131 KB)511295049_1155208146648567_1299363357190614038_n.jpg (149 KB)

Նոր Airbus A321-ը համարվում է իր դասի առաջատարներից՝ աչքի ընկնելով վառելիքի բարձր արդյունավետությամբ, թռիչքային ճկունությամբ և ուղևորների հարմարավետության բարձր մակարդակով։

220 ուղևորի համար նախատեսված ընդարձակ սրահն ապահովված է նորագույն տեխնոլոգիաներով, լուսավորության համակարգով և ժամանակակից նստատեղերով, որոնք ապահովում են առավել հարմարավետ և կայուն թռիչքային պայմաններ։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը, «FlyOne Armenia»-ի ղեկավար կազմը, պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ հյուրեր։

You may also like...