Իրանում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ նշելու Իսրայելի և ԱՄՆ-ի հետ պատերազմում «հաղթանակը»

Հազարավոր մարդիկ դուրս են եկել Թեհրանի և Իրանի այլ քաղաքների փողոցներ՝ նշելու Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ պատերազմում «հաղթանակը»։

Միջոցառումների կադրերը տարածվել են իրանական լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում։

Ավելի վաղ Իրանի Ազգային անվտանգության Գերագույն խորհուրդը հայտարարել էր Իսրայելի նկատմամբ «Իսլամական Հանրապետության հաղթանակի մասին»։

Այնտեղ նշվել էր, որ «Իսրայելը զղջացել է հարձակման համար, ընդունել է պարտությունը և միակողմանիորեն դադարեցրել է ագրեսիան»։

You may also like...