Իրանի նման մեծ երկրի դեմ արկածախնդրության դիմաց Իսրայելը «սարսափելի գին» վճարեց՝ չհասնելով նպատակին. Փեզեշքիան
Իսրայելը չի կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար:
Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։
«Ագրեսիվ հակառակորդը չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ հանրապետությունում անկարգություններհրահրելով:
Իրանական բանակի պատասխան հարվածների հետևանքով Իսրայելում տեղի ունեցած ավերածությունների մասշտաբները աշխարհին ցույց տվեցին, որ Իրանի նման մեծ երկրի դեմ այս արկածախնդրության գինը «սարսափելի էր»»,- նշված է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Իրանի նախագահը հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է պահպանել հրադադարը, եթե Իսրայելը չխախտի այն:
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր հրադադարի մասին, տեղեկությունը հաստատել են հակամարտող կողմերը:
