Իրանը չի հրաժարվի միջուկային ծրագրից․ Իրանի ԱԳ նախարար
Իրանը չի հրաժարվի միջուկային ծրագրից։ Այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Նրա խոսքով՝ Իսրայելի հետ 12-օրյա պատերազմից հետո Թեհրանն ավելի վճռական է դարձել։
«Մենք չափազանց շատ բան ենք ներդրել այդ տեխնոլոգիաների մեջ։
Գիտնականները զոհվեցին, ժողովուրդը հանդուրժեց պատժամիջոցները, մեզ պատերազմ պարտադրեցին։
Իրանում ոչ ոք չի հրաժարվի այդ ծրագրից։
Այն միշտ եղել Է ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ»,-ասել է Արաղչին։
