Իրանի և Իսրայելի միջև hրադադարը հաղթանակ էր բոլորի, այդ թվում՝ Իրանի համար. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է բնութագրել Իսրայելի և Իրանի միջև հրադադարի պահպանման շուրջ ստեղծված իրավիճակը:

Թրամփի խոսքով՝ հրադադարի հաստատումը հաղթանակ էր բոլորի, այդ թվում՝ Իրանի համար:

«Մենք հսկայական հաղթանակ տարանք, հսկայական հարված հասցրինք։

Չեմ կարծում, որ նրանք այնտեղ էին ներքևում, հարվածի ժամանակ, քանի որ նրանք գիտեին, որ մենք գալու ենք:

Այնպես որ, ես կարծում եմ, որ դա հսկայական հաղթանակ էր բոլորի համար, ներառյալ՝ Իրանի: Նրանք դեռ ունեն երկիրը իրենց տրամադրության տակ, նրանք նավթ ունեն և շատ խելացի մարդիկ են»,-ասել է նա։

You may also like...