ՀՀ տնտեսական ակտիվությունը 2025 թ. հունվար-մայիսին աճել է 5.7 %–ով. վիճակագրություն
Հայաստանում ՏԱՑ–ը 2025 թ. հունվար–մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.7 %–ով։ Այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։Արդյունաբերական արտադրանքի ծավալը շարունակում է մնալ զգալիորեն ցածր մակարդակի վրա` -14,1 %։

Շինարարությունը շարունակում է զգալի աճ գրանցել` +17,1 %։ Ինչ վերաբերում է առևտրին, ապա այստեղ աճը դանդաղել է` կազմելով +4,2 %, մինչդեռ 2024 թվականի հունվար–դեկտեմբերի արդյունքներով այն կազմել էր +17 %։
Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` ծառայությունների ոլորտի շրջանառությունն աճել է 10 %–ով։
Արտաքին առևտրաշրջանառությունը 2025 թ. առաջին 5 ամսվա տվյալներով շարունակում է նվազել` կազմելով -49 %։ Ընդ որում` արտահանումը նվազել է գրեթե 2,5 անգամ կամ –57,4 %–ով` կազմելով 1 տրլ 186.1 մլրդ դրամ, ներմուծումը՝ մոտ 1,7 անգամ կամ –42 %–ով` կազմելով 1 տրլ 920.9 մլրդ դրամ։
Սպառողական գների ինդեքսը այս տարվա առաջին 5 ամսում կազմել է 3 %։
Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար–մայիսին եղել է 392.72 դրամ։
