Բացահայտվել է պետականության դեմ հանցագործություն, իրավապահ համակարգի աշխատակիցները կպարգևատրվեն․ վարչապետ (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ երեկ տեղի ունեցած իրադարձություններին։
Կառավարության ղեկավարը նկատեց՝ բացահայտվել է պետականության, Հայաստանի անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն, կանխվել է նաև այդ պլանի իրագործումը։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր իրավապահ մարմիների բոլոր ներկայացուցիչներին։
Հարցը քննարկել եմ նաև ՀՀ նախագահի հետ, կարծում եմ՝ իմաստ կունենա, որ Քննչական կոմիտեի, ԱԱԾ, ՆԳՆ ոստիկանության առավել արդյունավետ գործած աշխատակիցներին ներկայացնեք պարգևատրման և պետական պարգևի։
Շատ բան չկա թեմայի հետ կապված ասելու, որովհետև ահռելի ծավալով ինֆորմացիա է հրապարակվել, համոզված եմ՝ արդյունավետ քննություն տեղի կունենա, և հետագա ընթացքի մասին մեր իրավապահները հանրությանը կիրազեկեն»,- ասել է վարչապետը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
