Կոմունիկացիաների բացման վերաբերյալ ՀՀ տեսլականը Թուրքիայի կողմից կառուցողական է գնահատվում. ԱԳ փոխնախարար
Այցը բավականին դրական մթնոլորտում է անցել: Քննարկվել են թե Հայաստան- Թուրքիա երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային՝ Հարավային Կովկասի և ավելի լայն՝ Մերձավոր Արևելքին վերաբերվող հարցեր:
Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի Թուրքիա կատարած այցին:
Փոխնախարարը հերքեց, թե Էրդողանն օրակարգային հարց է դարձրել ադրբեջանցիների՝ Հայաստան գալու և ապրելու հարցը: Նա նշեց, որ այդ շրջանառվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում:
Նա տեղեկացրեց, որ քննարկվել են նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման փաստաթղթի և տրանսպորտային կոմունիկացիաներին վերաբերող հարցեր:
Հարցին՝ ի՞նչ դիրոքորոշում հայտնեց Թուրքիայի նախագահը խաղաղության խաչմերուկի վերաբերյալ, արդյոք թուրքական կողմի համար ընդունելի են 4 հայտնի սկզբունքներով ապաշրջափակման Հայաստանի մոտեցումները, Կոստանյանն ասաց.
«Կարծում եմ՝ երկու կողմերի՝ թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի համար արձանագրվեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը բավականին մեծ կարևորություն ունի: «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը, բնականաբար, ներակայացվեց:
Ըստ էության, կա ընդհանուր ըմբռնում, որ Հայաստանը կառուցողական է մոտենում իր առաջարկներով կոմունակիցաների բացման վերաբերյալ: Հայաստանի տեսլականը կառուցողական է գնահատվում Թուրքիայի մեր գործընկերների կողմից»:
