Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին Իսրայելին աջակցելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրեական պետությանը ցուցաբերած աջակցության, ինչպես նաև Նեթանյահուի դեմ դատական ​​​​գործընթացները դադարեցնելու կոչ անելու համար։

Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Շնորհակալություն, նախագահ Թրամփ, ինձ և Իսրայելին ու հրեա ժողովրդին ցուցաբերած աջակցության համար։

Մենք կշարունակենք համատեղ աշխատել՝ մեր ընդհանուր թշնամիներին հաղթելու, մեր առևանգված մարդկանց ազատելու համար»,-գրել է Նեթանյահուն իր X սոցիալական ցանցի էջում։

You may also like...