Դավիթ Խուդաթյանն ընդունել է Վասիլիս Մարագոսին. ինչ են քննարկել նախարարն ու ԵՄ դեսպանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։

Ինչպես հայտնել են նախարարությունից, հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ և Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի կատարման ընթացքին։

513465786_1051813853802265_8415775856091992157_n.jpg (511 KB)

Քննարկվել են Էներգետիկ, տրանսպորտային, ջրային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։

Առանձին անդրադարձ է կատարվել ավիացիոն ոլորտին, այս պահին այդ ուղղությամբ ընթացող աշխատանքներին։

You may also like...