Դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ նոր խափանման միջոց է կիրառվել

Դատավոր Արտուշ  Գաբրիելյանն ազատվել է կալանքից:

Այս մասին հայտնել է վերջինիս փաստաբանը՝ տեղեկացնելով, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 29-ին դատարանի դահլիճից բերման էր ենթարկվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը:

Բարձրագույն դատական խորհուրդը ապրիլի 30-ին բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը:

You may also like...