Քննչական կոմիտեի շենքի մոտից քաղաքացիներ են բերման ենթարկվել
Քննչական կոմիտեի շենքի մոտ իրավապահներից բացի նաև մեծաթիվ քաղաքացիներ են հավաքված:
Իրավապահները բերման են ենթարկել քաղաքացիներից մի քանիսին:
Ինչպես քիչ առաջ հայտնեցինք, Մայր Աթոռից ոտքով Երևան ուղևորված, այնուհետ ճանապարհը մեքենայով շարունակած Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Քննչական կոմիտեի շենքում է:
Իրավապահները, ինչպես հայտնել էինք, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում առավոտյան քննչական գործողություններ են իրականացրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում:
