Մի խումբ անձինք ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ. ՆԳՆ

ՔԿ-ի շենքի մոտ մի խումբ անձինք քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ։

Այդ մասին  հաստատեցին ՆԳՆ-ից:

Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում հոգևորականների և ոստիկանների միջև հրմշտոց է տեղի ունեցել:

Աջապահյանը թեև հայտարարել էր, որ կգնա իրավապահների հետ, սակայն քիչ անց կրկին վերադարձել էր վեհարան:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում են կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել:

You may also like...