Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվեց

Հունիսի 28-ին հրապարակվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական որոշումը: Աջապահյանը կալանավորվեց 2 ամսով:

Այս մասին հայտնեց փաստաբանը՝ նշելով, որ սահմանափակվել են նաև շփումները՝ բացառությամբ մերձավոր ազգականների:

Ըստ փաստաբանի, նախնական տեղեկություններով, Շիրակի թեմի առաջնորդը կտեղափոխվի «Նուբարաշեն» ՔԿՀ:

Իրավապահները, ինչպես հայտնել էինք հունիսի 27-ին, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում առավոտյան քննչական գործողություններ էին իրականացրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում:

Միաժամանակ այցելել էին Մայր Աթոռի տարածք, որտեղ գտնվում էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը:

You may also like...