Իրանում հրաժեշտ են տալիս զոհված զինվորներին, գիտնականներին և քաղաքացիական անձանց
Իրանի մայրաքաղաք Թեհրանում տեղի են ունենում Իսրայելի հետ 12-օրյա հակամարտության ընթացքում զոհված ռազմական առաջնորդների, միջուկային գիտնականների և քաղաքացիական անձանց հուղարկավորության արարողությունները:
Այս մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստի-ին:
Press TV-ի փոխանցմամբ՝ արարողություններին մասնակցում է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
Հրաժեշտի երթի մասնակիցները քայլել են քաղաքի կենտրոնական փողոցներով՝ մահացած միջուկային գիտնականների և ռազմական ղեկավարների նկարներով և պաստառներով։
