Հարցնողը կամ ավանակ է, կամ գործակալ, կամ էլ այդ ֆեյք լրատվամիջոցը ստեղծած ռոբասերժիկի ընտանիքի անդամ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է հերթական ապատեղեկատվությանը և գրել.

«Հիբրիդային պատերազմ, բան՝ ամեն ինչ հասկացանք։

Բայց եթե որեւէ մեկը լրջորեն պետք է հարցնի, թե ճի՞շտ է, որ «Դիլիջան» ազգային պարկում ուրանի թափոններ ենք պահում, այդ հարցնողը կամ ավանակ է, կամ գործակալ, կամ էլ այդ ֆեյք լրատվամիջոցը ստեղծած ռոբասերժիկի ընտանիքի անդամ»։

Խոսքը վերաբերում է լրատվամիջոցներում տարածված տեղեկությանը, որն իբր հրապարակել է ֆրանսիական Courrier France 24 պարբերականը, համաձայն որի, ֆրանսիական պետական միջուկային Orano ընկերությունը գաղտնի կերպով սկսել է օգտագործված միջուկային վառելիք տեղափոխել Հայաստան, որոնք պահվում են Դիլիջան ազգային պարկում կառուցված օբյեկտում:

You may also like...