Վահագն Չախալյանը ձերբակալվել է քրեական վարույթի շրջանակում և փոխանցվել ՔԿ. ՆԳՆ
Այսօր Երևանում բերման է ենթարկվել ակտիվիստ Վահագն Չախալյանը:
Ներքին գործերի նախարարությունից պարզաբանել են, որ Չախալյանը ձերբակալվել է հարուցված քրեական վարույթի շրջանակներում և փոխանցվել Քննչական կոմիտե:
