Վահագն Չախալյանը հարցաքննվել և ազատ է արձակվել
Ինչպես հայտնել ենք, բերման է ենթարկվել ակտիվիստ Վահագն Չախալյանը:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթ շրջանակներում վերջինս ձերբակալվել, հարցաքննվել է, որից հետո՝ ազատ արձակվել:
Ավելի վաղ Ներքին գործերի նախարարությունից էլ մեզ հետ զրույցում պարզաբանել էին, որ Չախալյանը ձերբակալվել էր հարուցված քրեական վարույթի շրջանակներում և փոխանցվել Քննչական կոմիտե:
