Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը
Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում ներքին և միջազգային թռիչքների արգելքը երկարաձգվել է մինչև հունիսի 30-ի՝ ՀՀ ժամանակով ժամը 13:30-ը, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ Ախավանին:
Իսրայելը հունիսի 13-ի գիշերը գործողություն էր սկսել Իրանի դեմ՝ մեղադրելով նրան գաղտնի ռազմական միջուկային ծրագիր իրականացնելու մեջ:
Օդային ռմբակոծությունների և ասպատակությունների թիրախներն էին միջուկային օբյեկտները, գեներալները, ականավոր միջուկային ֆիզիկոսները և ավիաբազաները:
Իրանը մերժել է մեղադրանքները և պատասխանել սեփական հարձակումներով։
Երկու կողմերը 12 օր շարունակ փոխանակվել են հարվածներով, որոնց միացել է նաև ԱՄՆ-ն՝ հունիսի 22-ի գիշերը Իրանի միջուկային օբյեկտների վրա միանվագ հարձակում իրականացնելով։ Այնուհետև Թեհրանը հունիսի 23-ի երեկոյան հրթիռային հարվածներ է հասցրել Կատարում գտնվող ամերիկյան Ալ Ուդեյդ բազային՝ նշելով, որ իրանական կողմը հետագա սրման մտադրություն չունի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Կատարում գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա հարվածը «թուլացել է», և որ Մերձավոր Արևելքում խաղաղության և ներդաշնակության ուղին այժմ հնարավոր է։ Նա նաև նշել է, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ:
