Աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Իրանի ԱԳՆ

Իրանն  աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ  հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բեղաին, փոխանցում է Tasnim-ը:

«Ինչ  վերաբերում է  Հայաստանի և  Ադրբեջանի հարցին, մենք միշտ ընդգծել ենք մեր աջակցությունը  երկու  երկրների  միջև  խաղաղության գործընթացին և կոչ ենք արել երկու կողմերին  հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության պայմանագիր։

Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը ռազմավարական նշանակություն ունեն Իրանի համար։

Մենք  լավ և  հավասարակշռված  հարաբերություններ ունենք երկու երկրների՝ Հայաստանի և   Ադրբեջանի հետ և   ընդգծում ենք բարիդրացիական քաղաքականության շարունակականությունը»,- նշել է  Իրանի արտաքին գործերի  նախարարության  ներկայացուցիչը։

You may also like...