Երևանում կայացավ Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2024-2025 հրապարակման շնորհանդեսը (տեսանյութ)

Երևանում կայացավ «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2024-2025» հրապարակման շնորհանդեսը։

Զեկույցը բացահայտում է ձեռնարկատիրության զարգացման միտումները, առկա մարտահրավերները, ինչպես նաև ձեռնարկատիրական էկոհամակարգերի ներուժը տեղական և գլոբալ մակարդակներում։

Հայաստանը 2-րդ անգամ է միանում հեղինակավոր այս նախաձեռնությանը։ Առաջին մասնակցությունը եղել է 2019 թվականին, երբ զեկույցին միացել էր 49 երկիր։

Այս տարի ևս, ինչպես 2019 թվականին, «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան հրապարակումը» պատրաստել է Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայությունը, որը «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց»-ի հայաստանյան գործընկերն է։

Զեկույցին մասնակցությունը Հայաստանին հնարավորություն է տալիս իրականացնել նշանակալի համեմատություններ, ինչպես Հայաստանի ազգային զեկույցի 2019 թվականի արդյունքների, այնպես էլ տարբեր երկրների միջև։

Զեկույցի հետազոտությունն ընդգրկել է ավելի քան 161 հազար չափահաս մասնակից 51 երկրից և ավելի քան 2 հազար 400 ոլորտային փորձագետի գնահատական 56 երկրից։

You may also like...