Անընդհատ բժշկի թուղթ բերելով՝ չեմ կարող բացակայությունը հարգելի համարել․ Սիմոնյանը՝ Օհանյանի մասին

«Այսօր «Հայաստան» խմբակցության ղեակավար Սեյրան Օհանյանի ծննդյան օրն է, չնայած ինքը դահլիճում չէ»։

Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ինձ արդեն որրերորդ անգամ է տեղեկություն տրամադրվում, որ առողջական խնդրի պատճառով դահլիճում չէ, բայց ուզում եմ տեղեկացնել, որ անընդհատ բժշկի թուղթ բերելով, չեմ կարող դա հարգելի համարել, խնդրում եմ նման աշխատելաոճից հնարավորինս զերծ մնալ, և առողջություն ենք ցանկանում պարոն Օհանյանին»,- ասաց նա։

You may also like...