Հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով Ասկերանով մուտք է գործել ԼՂ

Ինչպես նախապես հայտատարվել էր, Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել ԼՂ-ին հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ: Այդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով, հանրապետության իշխանությունների թույլտվությամբ մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով: Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ:

Մանրամասները կներկայացվեն Արցախի հանրային հեռուստատեսության եթերում»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

You may also like...