Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդին քաղաքացիությունից զրկելու մասին

Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու միտրոպոլիտ Օնուֆրիին քաղաքացիությունից զրկելու մասին, հայտնում է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, փոխանցում է bbc.com-ը։

Ուկրաինայի անվտանգության ծառայության հաղորդագրությունից պարզ է դառնում, որ միտրոպոլիտ Օնուֆրիին երկրի նախագահը զրկել է քաղաքացիությունից հատուկ ծառայությունների ներկայացրած նյութերի հիման վրա։

«Անվտանգության ծառայությունը պարզել է, որ  Բերեզովսկին (Օնուֆրին)  կամավոր կերպով ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն 2002 թվականին։

Նա չի տեղեկացրել Ուկրաինայի լիազոր մարմիններին այդ մասին։

Միևնույն ժամանակ, դրանից հետո նա շարունակել է վայելել մեր պետության քաղաքացու կարգավիճակը»,-ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

You may also like...