Երևանի Հաղթանակ թաղամասում անցած գիշեր տուն է այրվել. կան զոհեր

Այս գիշեր հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի Ամառանոցային փողոցի 2-րդ նրբացքի տներից մեկում, որը մարելուց հետը հայտնաբերվել են դիեր, տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Հրդեհի մասին ահազանգը ստացվել է ժամը 00։11-ին։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից 5 մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։02-ին, մարվել՝ 01։05-ին։
Այրվել է տունը (մոտ 60 քմ), տան և կից տան տանիքները (ընդհանուր մոտ 120 քմ)։
Փրկարարները տան ներսում հայտնաբերել են երեք քաղաքացու դի։
Последствия пожара в одном из домов на 2-м этаже улицы Амараноцаин в районе Ахтанак (3 июля 2025). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2025

You may also like...