Սահմանադրական փոփոխությունների խորհուրդը նիստ կհրավիրի. քննարկվելու է նաև Անկախության հռչակագրի վերաբերյալ հարցը. Գալյան

Առաջիկա երկու շաբաթների ընթացքում Սահմանադրական փոփոխությունների խորհուրդը նիստ կհրավիրի:

Այս մասին այսօր լրագրողներին ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նա նշեց, որ Սահմանադրության նոր տեքստը, սակայն, դեռ ամբողջությամբ պատրաստ չէ։

Գալյանը տեղեկացրեց, որ տեքստի մշակմանն ուղղված գաղափարական հիմնադրույթների շուրջ պետք է քննարկում տեղի ունենա:

«Երբ ունենանք համապատասխան որոշումները՝ խորհրդի համաձայնության տեսքով, արդեն կլրամշակենք տեքստն ու կվերջացնեք»,- ասաց նա։

«Քննարկվելու է նաև Անկախության հռչակագրի վերաբերյալ հարցը»,- ավելացրեց Գալյանը:

You may also like...